ԵԽԽՎ-ն թուրքերենը հանել է իր աշխատանքային լեզուների ցանկից

18:35     17 մարտի, 2018

ԵԽԽՎ պատգամավորները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ որոշել են կառույցի աշխատանքային լեզուների ցանկից հանել թուրքերենը, հայտնում է Վեհաժողովի մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ դա արվել է տնտեսման նպատակներով։

Նշվում է, որ Թուրքիան կարող է իր հաշվին ապահովել Կոմիտեների և լիագումար նիստերը թուրքերեն թարգմանությունը:

Ավելի վաղ Թուրքիան որոշում էր կայացրել կրճատելու ԵԽԽՎ բյուջե կատարվող վճարումները:


© armedia.am