Ռուսաստանում այսօր նախագահական ընտրություններ են

10:31     18 մարտի, 2018

Ռուսաստանում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Առաջին ընտրական տեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում: 

Ռուսաստանի նախագահի պաշտոնին են հավակնում Վլադիմիր Պուտինը (ինքնաառաջադրված), Վլադիմիր Ժիրինովսկին, Պավել Գրուդինինը, Բորիս Տիտովը,Քսենյա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Սերգեյ Բաբուրինը և Գրիգորի Յավլինսկին:

Սա ՌԴ նախագահական ընտրություններում թեկնածուների առավելագույն քանակն է 2000 թվականից ի վեր, երբ նախագահի պաշտոնի համար հավակնում էր 7 թեկնածու:

 


© armedia.am