Թուրքական զորքերն ու Սիրիայի ազատագրական բանակը ամբողջական վերահսկողության տակ են վերցրել Աֆրինի կենտրոնը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնում է thenational.ae–ը:
Էրդողանի խոսքով Աֆրինի կենտրոնական հատվածի վրա վերահսկողություն սահմանվել է առավոտյան ժամը 8:30-ի:
«Այժմ Թուրքիայի դրոշը կծածանվի այնտեղ: Սիրիայի ազատագրական բանակի դրոշը նույնպես կծածանվի»,- ասել է Էրդողանը: