Չինուհու կատարմամբ հարսի պարի տեսանյութը գերել է հայկական լսարանին։ Տեսանյութը երկու օրվա ընթացքում դիտել են ավելի քան 22 հազար անգամ։
Տեսանյութը, որտեղ Երևանում չինուհի Լիու Լուն հայկական հարսանեկան պար է պարում, Instagram-ի իր էջում տեղադրել է «Ամարաս» պարային ստուդիան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Ահա մեր գեղեցկուհին՝ Լիու Լուն, որ ներկայացնում է իմ իսկ բեմադրված «Հարսնապարը», որի երաժշտությունը հատուկ գրվել է իմ քրոջ @__elaida__ հարսի պարի համար, բեմադրությունն իմն է` @amarasvika, աշխատանքը` @manehayrapetyan92։ Ահա թե ինչպես է անցնում մեր առօրյան, տարիներ շարունակ կրթում ենք սերունդներ, և ինչպես հասկացաք` նաև այլազգի ներկայացուցիչների, ովքեր գալիս են ինձ մոտ կրթվելու», - տեսանյութի տակ գրել է հեղինակը։