Աֆրինում միջազգային հանրությանը Թուրքիային կանգնեցնելու կոչ են արել

16:36     18 մարտի, 2018

Սիրիայի Աֆրին քաղաքի ինքնակառավարման մարմինները կոչ են արել միջազգային հանրությանը ստիպել Թուրքիային դադարեցնել քաղաքի գնդաակոծումը։ Այս մասին նշված է քաղաքային իշխանությունների տարածած հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Դամասկոսը վճռականորեն դատապարտել էր Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: 

Բացի այդ, Աֆրինի իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը միջամտել Հալեպից հյուսիս-արեւելք՝ Շահբա նահանգում փախստականների շուրջ ստեղծված իրավիճակին եւ «արձագանքել մարդկային խղճի կոչերին՝ օգնել եւ փրկել տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիական անձանց կյանքեր»։ 


© armedia.am