ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ տեղական ժամանակով 17:08-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 51,9 տոկոս:
Մոսկվայում 15:00-ին մասնակցությունը կազմել է 40 տոկոս, Մերձմոսկվայում՝ 42,74 տոկոս, փոխանցում է NEWS.am-ը՝ հղում կատարելով Meduza-ին:
Ըստ նախնական տվյալների՝ այս տարվա ընտրություններին ավելի մեծ թվով մասնակցություն է գրանցվել, քան 2012թ-ին: