ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին կներկայացնի օպիոիդային կախվածության դեմ պայքարի նոր ծրագիր: Այս մասին ''Reuters'' գործակալությանը հաղորդել են Սպիտակ տնից:
Այլ բաների թվում փաստաթղթում տեղ Է գտել թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելու՝ Թրամպի առաջարկը:
«Արդարադատության նախարարությունը կձգտի մահապատժի հասնել թմրավաճառների նկատմամբ՝ օրենսդրությամբ սահմանված և առավել նպատակահարմար դեպքերում»,- ասել Է Սպիտակ տան ներքին քաղաքականության տնօրեն Էնդրյու Բրեմբերգը: