Սիրիական Աֆրին շրջանի քրդական վարչակազմը սպառնացել է Թուրքիային մասշտաբային պարտիզանական պատերազմով, հայտնում է Reuters-ը:
«Մեր ուժերը ներկայացված են Աֆրինի ողջ տարածքում: Այդ ուժերը կրակ են բացելու թուրք թշնամիների և նրան վարձկանների դիրքերի ուղղությամբ ցանկացած հնարավորության դեպքում: Նրանք վերջիններիս համար իրական սարսափ կդառնան», - ասվում է քրդերի վարչակազմի տարածած հայտարարությունում:
Ավելի վաղ թուրքական բանակը սիրիական ընդդիմության աջակցությամբ իր վերահսկողության տակ էր վերցրել Աֆրին քաղաքը: