Ամերիկյան հետախուզական վարչությունը Հյուսիսային Կորեայի հետ ոչ պաշտոնական շփումներ է հաստատել, ինչը հնարավորություն է տալիս տեղեկատվության փոխանակման համար: Այս մասին հայտնում է CBS News հետուստաալիքը՝ սեփական աղբյուրներին հղումով:
Կապի անմիջական ուղի հաստատելու օգտին հանդես է գալիս առաջին հերթին Կենտրոնական հետախուզական վարչությունը: Վերջինիս նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, ով առաջադրվել է պետքարտուղարի պաշտոնում կողմ է լուռ դիվանագիտության այս տեսակը, որն իրականացվում է գաղտնի ուղիներով՝ շրջանցելով պետդեպարտամենտի կողմից սահմանված դիվանագիտական ուղին:
Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մոտեցումը՝ Փհենյանի հետ հաստատելու կապի սովորական ուղի, Սպիտակ տան աղբյուրներն անվանել են «հնաոճ»: