Պուտին. ՌԴ-ում Սկրիպալի թունավորման նյութեր չկան

11:33     19 մարտի, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման հետ կապված գործի հետախուզմանը և պատրաստ է քննարկել ցանկացած հարց, հայտնում է Интерфакс-ը:

Նա նշել է, որ պատրաստ է համատեղ աշխատել Մեծ Բրիտանիայի հետ, «քննարկել ցանկացած հարց և հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Նրա խոսքով, ինքը Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին իմացել է ԶԼՄ-ներից: Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն չունի նման թունավոր նյութեր՝ հավելելով, որ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան գործընկերների, իր քիմիական զենքի պահուստները լիկվիդացրել է միջազգային դիտորդների ներկայությամբ:  


© armedia.am