Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապատշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ ընթացիկ մրցաշրջանում:
Այս մասին վկայում են WhoScored ֆուտբոլային հեղինակավոր վիճակագրական աղբյուրի տվյալները:
Իր ցուցանիշով Մխիթարյանը գերազանցել է իր փոխարեն «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին:
Մխիթարյանն այս պահին ունի լավագույն միավորները՝ 7.51, Սանչեսինը՝ 7.33 է եղել «Արսենալում», իսկ նոր ակումբում 7.45 է:
Հատկանշական է, որ Եվրոպական ակումբային առաջնություններում Մխիթարյանի միավորն ավելի բարձր է՝ 7.52: