Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բժիշկն ու մերսողները կարողացել են փրկել Երևան ուղևորվող ինքնաթիռի ուղևորներից մեկի կյանքը։
Ինչպես տեղեկանում ենք ռուսական ակումբի ֆեյսբուքյան էջից՝ Երևան ուղևորվելիս ինքնաթիռի ուղևորներից մեկը հիպերտոնիկ կրիզ է ունեցել։ Տղամարդուն փրկել են «Արարատ» ակումբի բժիշկ Վիտալի Իկոնիկովը և թիմի մերսողներ Մարատ Իշմուրզինն ու Գենադի Կոլոսովը։
Նշենք, որ ֆուտբոլիստները մարտի 18-ին ժամանել են Երևան` մարզումային հավաք անցկացնելու համար։