Մարտի 19-ին Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ հաստատել Է նոյեմբերի 4-ին Ֆրանսիայից անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը: Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «Էրոպ-1» ռադիոկայանին:
Հանրաքվեի օգտին քվեարկել է 38 պատգամավոր, դեմ են արտահայտվել 14-ը, ևս երկուսը ձեռնպահ են մնացել:
Հանրաքվեն իրականացվելու է Նումեա համաձայնագրի շրջանակներում, որով նախատեսվում Է, որ կյանքի մի շարք ոլորտների նկատմամբ հսկողությունն աստիճանաբար կանցնի տեղական իշխանություններին, բացառությամբ պաշտպանության, անվտանգության, արդարադատության և արժույթի հետ կապված հարցերի: Այն ստորագրվել է 1998 թվականին: