«Ինչպես և ակնկալվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքներ պահանջել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ գրառումն ուղեկցելով #StopAliyev հեշթեգով:
Այսօր՝ մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր է»: