ՌԴ նախագահական ընտրություններն արդյունավետ էին կազմակերպված, սակայն ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները, նշված է ԵԱՀԿ (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության հայտարարության մեջ։
«Մարտի 18-ի ՌԴ նախագահական ընտրություններն անցել են չափազանց վերահսկվող իրավական եւ քաղաքական միջավայրում եւ ուղեկցվել են քննադատության կանոնավոր ճնշմամբ։ Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցկացրել է արդյունավետ եւ բաց ընտրություններ, հատկապես տեխնիկական կողմն արժանի է դրական գնահատականի»,–ասել է նա։
Դիտորդական առաքելության բյուրոյի ղեկավար Յան Պետերսենը հայտարարել է, որ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը պատրաստ կլինի մոտ 2 ամսից։