Երեկ՝ մարտի 19-ին Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, որն այս պահին Երևանում է՝ Զինվորական հոսպիտալում, և նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ վիճակը կայուն է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ առանց մանրամասնելու հանգամանքները:
«Մենք միշտ ասել ենք, և հիմա էլ ասում եմ, որ վիրավորների դեպքում նման տվյալներ չենք տրամադրում: Կլինի քննություն, կպարզաբանվի՝ ինչպես, որտեղ, երբ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Tert.am-ի տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է: