Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, Լիբիայի նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, առաջադրելով իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, ձգտում է ոչ թե իշխանության, երկրի փրկության», - հայտարարել է նրա ներկայացուցիչ Այման Աբու Ռասը՝ Թունիսի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: