Facebook ընկերության արժեթղթերի գինը 8 տոկոսով իջել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության շուրջ առաջացած սկանդալի ֆոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներն օգտագործել է սեփական նպատակների համար:
Այս սկանդալի արդյունքում Facebook-ի գլխավոր տնօրեն և խոշոր բաժնետեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է ավելի քան 6 մլրդ դոլարով: Եվ չնայած նման կորստին, նա շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 4-րդ հորիզոնականում՝ արդեն 68.5 մլրդ դոլար կարողությամբ: Ցուկերբերգից հարուստ են միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը: