Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

11:33     20 մարտի, 2018

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է «Արմենպրես»-ը:

«Վիճակը կայուն ծանր է, ամենակարևորը կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է խոսնակը` հավելելով, որ վիրավոր զինծառայողը Երևանում է` Մուրացանի հոսպիտալում:

Վիրավորվելու դեպքի հանգամանքների վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չի հայտնել:


© armedia.am