Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է «Արմենպրես»-ը:
«Վիճակը կայուն ծանր է, ամենակարևորը կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է խոսնակը` հավելելով, որ վիրավոր զինծառայողը Երևանում է` Մուրացանի հոսպիտալում:
Վիրավորվելու դեպքի հանգամանքների վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չի հայտնել: