Մարտի 19-21-ը Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են 27 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով շուրջ 50 պետական-քաղաքական գործիչներ: Պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Ցեղասպանության մասին վկայող նյութերին: