Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ 2007 թվականին նրա նախընտրական արշավի ֆինանսավորման գործով: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դատական համակարգում իր աղբյուրները:
Գործակալության տվյալներով՝ Սարկոզիին ձերբակալվել է և հարցաքննության կենթարկվի 2012 թ.-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործով քննությունն ավելի վաղ կասեցվել էր, սակայն 2017թ-ին այն վերսկսվեց:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահները հետաքննում են Սարկոզիի 2007-ի նախագահական քարոզարշավում տեղ գտած հնարավոր խախտումները, մասնավորապես՝ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կառավարությունից ֆինանսական միջոցների ներգրավումը:
2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Սարկոզիի ձերբակալությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել: