Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն մտադիր է ուսումնասիրել մինչև 2020 թվականը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության բոլոր խավերի և հյուրերի համար անվճար հասարակական տրանսպորտի ստեղծման հնարավորությունը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Echo թերթում հրապարակված հարցազրույցում Իդալգոն պատմել Է, որ «մինչև 2018 թվականի ամառ» ինքը մտադիր Է ուսումնասիրել և քննարկել ամբողջ ագլոմերացիայի տարածքում անվճար հասարակական տրանսպորտի տնտեսական մոդելը: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կարող Է ընդունվել 2020 թվականին, երբ նախատեսված են հերթական մունիցիպալ ընտրությունները:
«Անվճար տրանսպորտի հարցը հանգուցային Է քաղաքային փոխադրումների բնագավառում, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմոբիլներն այլևս կենտրոնական տեղ չեն զբաղեցնում»,- հայտարարել Է Իդալգոն:
Հրատարակությունը ճշտում Է, որ մարտի 20-ին Փարիզի քաղաքապետարանում քվեարկություն կկայանա 220 հազար տարեց փարիզցիների համար անվճար երթևեկության տոմս սահմանելու առաջարկության շուրջը: