Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Նման կարծիք է Ռուսաստանցի հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանը:
«Ցանկացած հակամարտություն հնարավոր է կարգավորել: Այդ տարածաշրջանը շատ անհանգիստ է. այնտեղ շատ խաղացողներ և շատ շահեր կան: Շատ կցանկանայի հուսալ, որ ամեն ինչ լավ կավարտվի, սակայն, ցավոք, կարծում եմ, որ այդ հակամարտությունը դեռ երկար կձգվի»,- ՌԻԱ Նովոստիին տված իր հարցազրույցում նշել է հայազգի գրողը:
Ղարաբաղյան հակամարտության ականատես Նարինե Աբգարյանը 2018 թվականի հունվարին հրատարակել է իր «Дальше жить» պատմվածքների ժողովածուն, որն իր մեջ ներառում է հակամարտության մասին 30 պատմվածք:
«Ես ցանկացել եմ գրել պատմություն այն մարդկանց մասին, ովքեր վերապրել են պատերազմը: Բերդում (խմբ. Նարինե Աբգարյանի հայրենի քաղաքը) ես տեսնում եմ նրանց, ովքեր վերապրել են, ովքեր մնացել են. նրանք, ըստ էության, տուժած մարդիկ են: Ես ցանկացել եմ գրել հենց նրանց մասին»,- նշել է Աբգարյանը: