Ամերիկացի դիետոլոգները կազմել են մարդու մոտ կախվածություն առաջացնող վնասակար մթերքների ցանկ: Դրանց օգտագործումը հանգեցնում է մի շարք խնդիրների և ի վերջո՝ ճարպակալման:
Կոլորադոյի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են հարյուրավոր մթերքներ, որոնք բնակչության շրջանում պահանջված են: Այդ շարքում դիետոլոգներն առանձնացրել են այնպիսիները, որոնք մարդկանց մոտ առաջացնում են կախվածություն: Դրանց թվում են համեղ և սովորական մթերքներ, որոնցից հրաժարվելն, իրոք, բարդ է:
Պարզվում է՝ ամերիկյան սննդակարգի անբաժան մաս դարձած չիպսը, շոկոլադը, պիցցան և պաղպաղակը մարդու մոտ առաջացնում են կախվածություն: Վտանգավոր մթերքների ցանկում են հայտնվել նաև գազավորված ընկելիքները, բուրգերները, կեքսերը, պանիրները և բեկոնը: