Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանը ժամանել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփին:
Հանդիպումներ են նախատեսված նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պաշտպանության, ֆինանսների, առևտրի նախարարների, ԿՀՎ տնօրենի, կոնգրեսականների հետ:
Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները, ով Մերձավոր Արևելքի հետ խաղաղապահական ծրագիր է մշակում, կմիանա արքայազնին նվիրված պաշտոնական ընթրիքին: