Գերմանիան ազատ առևտրի կողմնակից է ու հույս ունի, որ ԵՄ-ն կգտնի ԱՄՆ-ի հետ ներմուծման մաքսատուրքերի շուրջ տարաձայնության լուծումն ու կխուսափի առևտրային պատերազմից, հայատարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք հովանավորչական միջոցառումների կողմնակից չենք, մենք ուզում ենք միջոցառումներ ձեռնարկել Առևտրի համաշխարհային կազմակերպության բազմակողմանի համակարգի շրջանակում: Հուսով ենք, որ ստիպված չենք լինի արձագանքելու ԱՄՆ-ի հավելյալ մաքսատուրքերին:
Այժմ բանակցություններ են ընթանում մեր հատուկ հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի և ամերիկյան կառավարության միջև, G20 անդամ երկրների ֆինանսների նախարարները հանդիպել են Արգենտինայում: Ես հույս ունեմ, որ այս ամենից ինչ-որ լուծում կգտնվի»,- ասել է Անգելա Մերկելը: