ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է Դոնալդ Թրամփին ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերջին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մաքքեյնի խոսքով՝ այդ հեռախոսազանգը «վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ կամաարտահայտման իրավունքից, ազատ ընտրությունից և իր երկրի ապագան որոշելու հնարավորությունից»:
«ԱՄՆ-ի նախագահը չի կարող լինել ազատ աշխարհի առաջնորդը, եթե նա դիկտատորներին շնորհավորում է կեղծ ընտրություններում հաղթելու առթիվ»,- հայտարարել է սենատորը: Մարտի 20-ին Թրամփի և Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Թրամփը զրույցը որակել է «շատ լավ» և ակնարկել, որ մոտ ժամանակներս ինքը և Պուտինը կարող են անձնական հանդիպում ունենալ: