Մյանմայի նախագահ 71-ամյա Ու Թհին Ջուոն երկու տարի կառավաորումից հետո հրաժարական է տվել: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով, նախկին նախագահը հրաժարական է տվել «հանգստի» գնալու համար:
«Մյանմայի նախագահ Ու Թհին Չժոուն հրաժարական է տվել մարտի 21-ին»,- նշված է հայտարարության մեջ: Նշվում է, որ երկրի նոր նախագահը կընտրվի առաջիկա աշխատանքային 7 օրերին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվել առողջական վիճակով պայմանավորված նախագահի հնարավոր հրաժարականի մասին, սակայն իշխանությունները հերքել էին:
Թհին Չժոուն 50 տարում երկրի առաջին առաջնորդն էր, որը զինված ուժերի ներկայացուցիչ չէր (1962 թվականին ռազմական հեղաշրջումից հետո):