Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսախոս երկրներին կոչ է արել ֆրանսերենը առաջ մղել որպես «համաշխարհային լեզու»: Այդ մասին նա ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ ելույթ ունենալով Ֆրանսիական ակադեմիայի ուսանողների առջև, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ֆրանսիան պետք է հպարտանա, որ այն երկրներից է, որտեղ սովորում, խոսում ու գրում են ֆրանսերեն,- նախագահի խոսքը մեջբերել է ֆրանսիական Le Monde-ն,- ֆրանսերենը պիտի դառնա վաղվա օրվա լեզուն»:
Մակրոնն ընդգծել է, որ իր առաջարկը «գաղութատիրական անցյալի արձագանքը չէ»:
«Հարկ է արժանին մատուցել նաև մյուս լեզուներին»,- նշել է նա և խոստացել աջակցել ֆրանսախոս երկրների կրթական համակարգերին: