Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աճյունը կհուղարկավորվի Վեսթմինսթերյան աբբայությունում Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի կողքին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է BBC-ին:
Սթիվեն Ուիլյամ Հոքինգը վախճանվել է մարտի 14-ին 76 տարեկանում Քեմբրիջի իր տանը:
Հոքինգը ֆիզիկոս տեսաբան էր: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ:
Դեռ 22 տարեկանում նրա մոտ ախտորոշել էին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: