Կուրգանի դպրոցում 7-րդ դասարանում սովորող աշակերտուհին կրակել է իր համադասարանցիների ուղղությամբ պնևմատիկ ատրճանակից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։
Տուժած երեխաները միայն կապտուկներ և քերծվածքներ են ստացել. նրանց հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել։
Նշվում է, որ աղջիկը Կուրգանի մարզի Շչադրինսկ քաղաքից է։ Նա կրակել է հոր ատրճանակից։
Դեռ հայտնի չէ, թե ինչն է աղջկան դրդել այդ քայլին։