Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժարվել է գնալ ՌԴ ԱԳՆ

15:26     21 մարտի, 2018

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն չի մասնակցի այսօր ՌԴ ԱԳՆ-ում Սկրիպալի գործով քննարկմանը, հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ բրիտանական դեսպանատունը դիտարկում է քննարկմանն աշխատանքային մակարդակով մասնակցության հնարավորությունը:

 Մարտի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այսօր՝ մարտի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն հրավիրել է երկրում հավատարմագրված բոլոր դեսպաններին հանդիպելու զենքի վերահսկողության և չտարածման վարչության ղեկավարության և փորձագետների հետ Սկրիպալի գործը քննարկելու համար:

Հանդիպմանը հրաժարվել է մասնակցել նաև ԱՄՆ դեսպանը:

 


© armedia.am