Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ լրագրողները ֆիքսել են նախկին փոխվարչապետ, ներկայում պատգամավոր Թուղրուլ Թուրքեշին խաղ խաղալիս։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին՝ Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ պատգամավորներից Թուղրուլ Թուրքեշը Candy Crush խաղն է խաղում։
Նշենք, որ Թուղրուլ Թուրքեշը նախկին կառավարության օրոք փոխվարչապետ է եղել։