Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպել է ՀԲԸՄ Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ

19:23     21 մարտի, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։ 

Հանդիպմանը քննարկվել է Արցախի և ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը և նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։


© armedia.am