Նախագահական ընտրությունների հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրաժարականի մասին ԶԼՄ-ներում հայտնված լուրերը ֆեյք են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինձ խնդրել են երևի 20 ռուսական և արտասահմանյան պարբերականներ մեկնաբանել RTVI-ի հրապարակումն այն մասին, որ «Լավրովն արդեն մի քանի տարի է խոսում է իր պաշտոնը լքելու ցանկության մասին՝ բացատրելով դա հոգնածությամբ: Սակայն Պուտինի խնդրանքով նա աշխատել է մինչև ընտրություններ, պատմել են աղբյուրները»», - գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում:
«Անկեղծ ասած նման է կեղծ տեղեկատվության: Կարծում եմ RTVI-ի հրապարակումը ֆեյքի նման մի բան է: Միգուցե ոչ կանխամտածված, այլ՝ պատահական: Չնայած, ո՞վ գիտե», - գրել է Զախարովան: