Իրանի հարավում Հորմոզգան նահանգում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է NEWS.am-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը Բենդեր Աբաս քաղաքից 51 կմ հյուսիս-արևելք է, որը Պարսից ծոցի ափին է: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: