Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին հայտարարել է պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում իմփիչմենթի հարցի շուրջ քվեարկությանը, հաղորդում է EFE գործակալությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ նախագահական պալատում տեսագրված ուղերձում նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ»:
«Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել է Կուչինսկին: