Առանց վիզայի ռեժիմի պայմանների խախտման պատճառով Գերմանիայից մարտի 21-ին Վրաստանի 50 քաղաքացիներ են արտաքսվել, հայտնում է «Грузия Онлайн»-ը:
Նշվում է, որ հաջորդ ամսին գերմանացի իրավապահները պատրաստվում են արտաքսել Վրաստանի քաղաքացիների ևս մեկ խմբի: Փետրվարի 21-ին Գերմանիայից Վրաստան ռեադմիսիայի շրջանակներում նույն պատճառներով արտաքսվել էր Վրաստանի 65 քաղաքացի: Իսկ անցած շաբաթ ռեադմիսիայի շրջանակներում Ավստրիայից Վրաստանի 15 քաղաքացիներ էին արտաքսվել: