Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը

12:33     22 մարտի, 2018

Կառավարությունը այսօր հավանություն տվեց Հայաստանի ու Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Գործադիրն այն ներկայացրեց Ազգային ժողով` վավերացման, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հիշեցնենք, Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:


© armedia.am