ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի 15-ից 11 թիկնապահի վրայից հանել են մեղադրանքները՝ կապված 2017 թվականի մայիսին էրդողանի՝ Վաշինգտոն այցելության ժամանակ ցուցարարների վրա նրանց հարձակման հետ, հայտնում է Sabah թերթը:
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դատական հետաքննությունն էրդողանի թիկնապահների մի մասի նկատմամբ դադարեցնելու մասին որոշումը պայմանավորված չէ քաղաքական նկատառումներով. պատճառ՝ կասկածյալների նույնականացման հետ կապված դժվարություններն են ու ապացույցների անբավարարությունը: