ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ըստ ամերիկյան կողմի Չինաստանում պետական մակարդակով խրախուսվում է ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության գողություն ու փոխանցումը, հայտնում է ''BBC''-ն:
Պատժամիջոցների սահմանման մասին նախատեսվում է հայտարարել հինգշաբթի օրը:
Չինաստանում արձագանքել են այս հայտարարություններին՝ նշելով որ պատրաստ են պատասխանել «անհրաժեշտ միջոցներով»: