Վեց մարդ զոհվել է Չեխիայում քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

16:22     22 մարտի, 2018

Չեխիայի քիմիական ֆաբրիկայում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է ''BBC''-ն:

Հրշեջ ծառայության տվյալներով՝ զոհվել Է վեց մարդ, կան տուժածներ: Վիրավորների թիվը ճշտվում Է:

Պայթյունը տեղի Է ունեցել Synthos ընկերության՝ Պրահայից 20 կիլոմետր հյուսիս ընկած Վլատվոուի Կրալուպիում գտնվող գործարանում:

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:


© armedia.am