Չինաստանն առաջին անգամ ներկայացրել է իր անվարորդ տանկը, որը կարող է նաև հագեցած լինել արհեստական ինտելեկտով: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով South China Morning Post թերթին։
Հեռակառավարվող զրահամեքենայի փորձարկումների կադրերը ցուցադրվել են պետական հեռուստատեսությամբ:
Խոսքը վերաբերում է 59 տիպի (գործարանային նշանը՝ WZ-120) միջին տանկերի կատարելագործմանը, որոնք ստեղծվել են խորհրդային T-50-ի հիման վրա: Դրանք Չինաստանում զանգվածաբար թողարկվել են անցյալ դարի 50-ական թվակաների վերջից մինչև 80-ական թվականների կեսերը: Դրանց բազմաթիվ նմուշներ մինչ օրս գտնվում են սարքին տեխնիկական վիճակում։
無人戦車(59式改) pic.twitter.com/cECf9uV1Ej
— OedoSoldier (@OedoSoldier) March 15, 2018