«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունն իր ծրագրերից մեկի շրջանակներում ապրիլի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպի բարեգործական մեծ համերգ հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառումից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Արաբկիր բժշկական կենտրոնում բուժում ստացող, նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի և հիգիենայի պարագաների ձեռքբերմանը:
Համերգի ընդմիջմանը տեղի կունենա հայ դիզայներիների և բրենդերի էքսկլյուզիվ ապրանքատեսակների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը հատկացվելու է Արցախից Վիկտորիայի լյարդի փոխպատվաստման վիրահատությանը:
Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ բոլոր այն անձինք, ովքեր անտարբեր չեն երեխաների խնդիրների նկատմամբ, կցուցաբերեն ակտիվ մասնակցություն: