Ամերիկացին, որը սխալմամբ 31 տարի բանտ է նստել, ստացել է 1 մլն դոլարի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Fox 17 նորությունների պորտալին: Թենեսիի նահանգի բնակիչ Լոուրենս Մաքքինիին 2009 թվականին ազատ էին արձակել, քանի որ նրա գործով նոր հանցանշաններ էին հայտնվել:
61 տարեկան տղամարդու վրայից հանել են բռնաբարության և գողություն անելու մեղադրանքները և որպես փոխհատուցում վճարել ընդամենը 75 դոլար:
«Իմ քսան, երեսուն և նույնիսկ քառասուն տարիները խլել է կառավարությունը: Ես իմ կյանքը դասավորելու ոչ մի հնարավորություն չեմ ունեցել»,- ասել Է Մաքքինին:
Նա հնարավորություն է ստացել փոխհատուցման ավելացում պահանջել միայն ութ տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ նահանգի նահանգապետը վերականգնել է նրա իրավունքները:
Նշվում է, որ նահանգի բողոքների քննման հանձնաժողովը մարտի 21-ին պարտավորվել է 1 մլն դոլարի չափով առավելագույն փոխհատուցում վճարել։ Մաքքինիին անմիջապես կվճարեն 353 հազար դոլար, որպեսզի նա վճարի փաստաբանի ծառայությունների դիմաց և մարի պարտքերը, իսկ մնացած 647 հազարը կբաժանեն 3350 դոլարի չափով ամսական վճարումների համար:
Պետությունը երաշխավորում Է վճարումներն ապահովել առնվազն տասը տարվա ընթացքում, նրա մահվան դեպքում փողը կվճարեն կնոջն ու ժառանգներին: