ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը հանվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռից։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 1977 թվականի արտադրության 483 394 680 ՀՀ դրամ սկզբնական արժեքով ՏՈՒ 134 օդանավը փոխանցվեց «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։