Հանրակրթական դպրոցներում նոր առարկա կդասավանդվի՝ «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը նախատեսված է 1-4-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: «Ճանապարհային երթևեկության կանոնների»:
Դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից:
Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հաղորդում է PanArmenian-ը։
Նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է:
Ճանապարհային ոստիկանության ծառայողները նախապես դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին, դասավանդման գործընթացին մասնակից դարձնելով նաև ճՈ ներկայացուցիչներին։