Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար: Այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մեկ խաչմերուկում:
Էջմիածնի խճուղի-օդանավակայան տանող խաչմերուկում ՃՈ-ի կողմից տեղադրվել են ուլտրաձայնային սենսոներ, որոնք ավտոմատ ձևով հաշվում են տրանսպորտային հոսքը և կարգավորում են խաչմերուկը:
Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկին լինեն մեքենաների կուտակումներ, վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի:
Սա հանրապետության առաջին «խելացի» խաչմերուկն է: Այստեղ խցանումներն այլևս բացառված են: ՃՈ-ն հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ: Շուտով կլինեն «խելացի» ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս: