Հետաքրքիր է լինելու. Լապշինը հրավիրում է Երևանի զբոսաշրջային ցուցահանդես

12:13     23 մարտի, 2018

Արցախ այցելության համար ադրբեջանական բանտում հայտնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կժամանի Հայաստան:

«Իսկ ես գնում եմ Երևան՝ զբոսաշրջային ցուցահանդեսի: Կներկայացնեմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Բաքվում Լապշինի հետքերով», ծրագրում Մեհրիբան Ալիևայի անձնական օդանավով թռիչքն է, Կուրդախանի բանտում all inclusive հանգիստը և Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը: Տուրի արժեքը պայմանագրային է :) Կատակ:

Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճամփորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, համեցե՛ք», - գրել է Լապշինը ֆեյսբուքյան իր էջում:


© armedia.am